Այս օրերին Ռուսաստան գնացող հայ խոպանչիներն ավելի հաճախ են բախվում գործ գտնելու խնդրին, քան նախկինում, և պատճառն ամենևին էլ ՌԴ օրենսդրական նոր փոփոխությունները չեն։ Կա ներքին հրահանգ՝ գործատուները պետք է աշխատանքով ապահովեն առաջին հերթին ՈՒկրաինայից ժամանածներին։ Սա է պատճառը, որ շատ հայերի համար բավականին դժվարացել է աշխատանք գտնելը։
Ի դեպ, Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների պնդմամբ, ՌԴ ղեկավարությունը ջանում է ուկրաինացիների համար ամեն ինչ անել, որ նրանք իրենց երկրում ինքնաիրացվեն։ Եվ ի՞նչ, էլի հայերն են տուժողի կարգավիճակում հայտնվել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ